ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Վահրամ Բաղդասարյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

Վահրամ Բաղդասարյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
15.11.2020 | 22:29

Ձայնագությունում խոսվում է հավաքների մասին, դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ նախկին պատգամավոր Վահրամ Բաղդասարյանի պաշտպան Վահագն Գասպարյանը:

«Եթե հավաքներին մասնակցելը կամ կազմակերպելը իշխանության յուրացում է, իշխանության ներկայացուցչին սպանել նախապատրաստել է՝ ես բան չունեմ ասելու, իրավաբանության մեջ նման հիմնավորում գոյություն չունի: Նախապատրաստումը իրենից ենթադրում է կոնկրետ անձի գործողություններ, մեզ համար պարզ չի՝ Բաղդասարյանն ինչ է կատարել: Եթե ուշադիր լինեք ձայնագրությանը, հատուկ կպցրած են իրար, որ փորձեն անմիջական կապ հաստատել», - ասաց նա: Փաստաբանը նկատեց, որ Բաղդասարյանին ձերբակալել են զենք-զինամթերք ձեռք բերելու ու պահելու համար: «Բաղդասարյանի տանը խուզարկություն են կատարել, նրա տանը 2011թ. ծննդյանը նվեր ստացած օրինական զենքն է, և ձերբակալվել է դրա համար: Ներկա պահին այդ մասը մեղադրանքից հանվել է», - ասաց փաստաբանը՝ ավելացնելով, որ Բաղդասարյանին բերման ենթարկելն ու ձերբակալելը, մեղմ ասած, ոչ իրավաչափ է:


Գասպարյանը տեղեկացրեց, որ կալանավորման միջնորդություն են ներկայացրել, նիստը հետաձգվել է:

Դիտվել է՝ 3151

Մեկնաբանություններ